Մոսկվայի Կինոյի տանը լեգենդար ռեժիսոր Գեորգի Դանելիային հրաժեշտ են տալիս ազգականները եւ մերձավորները, գործընկերները եւ երկրպագուները, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիան»:

Գործակալությունը նշում է, որ երեքշաբթի ավելի ուշ հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Նովոդեւիչյան գերեզմանատանը:

Դանելիան 88 տարեկանում մահացել է Մոսկվայում: Կինոռեժիսորի կինն ասել է, որ նրա սիրտը կանգ է առել:

Մեծ ռեժիսորի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, արվեստի հայտնի գործիչներ, այդ թվում՝ նրանք, ովքեր անձնական փորձով գիտեն, թե ինչ էր նշանակում նման մեծության աստղի հետ աշխատելը:

Կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի առավել հայտնի աշխատանքներից են՝ «Մի՛ վշտացիր», «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Աֆոնյա», «Միմինո» եւ «Կին-ձա-ձա» ֆիլմերը: