Lexus ընկերությունը հրապարակել է «նոր մակարդակի» առեղծվածային մոդելի երկրորդ գովազդը, որից երեւում է, որ այն մինիվեն է։ Մեքենան կստանա LM նշանակում։ Շքեղ ցուցադրությունը տեղի կունենա Շանհայում, ապրիլի 16-ին, տեղեկացնում է «Մոտոր»-ը։

Նախնական տեղեկատվությամբ՝ Lexus LM-ը կպատրաստվի Toyota Alphard-ի հիմքով։ Չինաստանում ընկերությունն արդեն գրանցել է երկու մոդիֆիկացիա՝ LM350 եւ LM300h։ Առաջինը կունենա 3,5 լիտրանոց V6 շարժիչ (301 ձիաուժ), երկրորդը՝ հիբրիդային ուժային սարք՝ 2,5 ընդհանուր հզորությամբ (197 ձիաուժ)։

Ավելի վաղ Lexus-ը ցուցադրել էր մինիվենի թափքի առաջնամասը՝ ցանցկեն ռադիատորով եւ նեղ լույսերով։ Չինացի լրագրողները նշել են, որ ցերեկային լույսերի ձեւը հիշեցնում է հինչինական կարթաձեւ զենք։ Բացի այդ, նրանք հիշել են Lexus-ի ֆիլիպինյան գրասենյակի նախագահի հայտարարությունը, որ շուտով ի հայտ կգա ճապոնական այդ ապրանքանիշի նոր մոդելը։

Անցած տարվա նոյեմբերին տեղեկություն եղավ, որ Lexus-ն աշխատում է ամենագնացի վրա, որը կարող է մրցակցել Lamborghini Urus-ի հետ։ Արտաքնապես այն նման կլինի LF-1 Limitless կոնցեպտին, կունենա LC F-ի շարժիչ եւ 10 դիապազոնանի «ավտոմատ»։