Վիեննայի պետական օպերայի բալետի դպրոցի ուսուցիչները երեխաներին ուսուցանելու ժամանակ  բռնության մեթոդներ են օգտագործում եւ դիմում են սեքսուալ ոտնձգությունների, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Falter-ին:

Հրատարակությունը պնդում է, որ դպրոցում երեխաները պարբերաբար ուսուցման ժամանակ բախվում են խստակրթության, ստորացման, բռնության:

Բալետի դպրոցի աղջիկներին փաստացի հասցնում են անորեքսիայի եւ բուլեմիայի: Աշակերտներից մեկն իր ուսուցչին նաեւ մեղադրել է  սեքսուալ ոտնձգություններում:

Մեղադրանքների մի մասը վերաբերում է աշխատանքից հեռացված նույն ուսուցչուհուն, որը ծեծել, քերծել եւ քաշել է երիտասարդ պարուհիների մազերից, ինչպես նաեւ աշխատանքից ազատված ուսուցչին:

«Ես ցնցված եմ լսածից: Ակնհայտ է, որ ուսուցչուհին իրեն շատ վատ է պահել: Մենք չենք հանդուրժի դա», -ասել է Վիեննայի օպերայի տնօրեն Դոմինիկ Մեյերը: Թատրոնի տնօրինությունը արդեն իրադրության մասին համապատասխան զեկույց է ուղարկել Ավստրիայի դատախազություն:

Ավստրիայի մամուլի գործակալությունը նշում է, որ օպերայի նախկին աշխատակիցները խոստովանում են, որ բալետի խմբի երեխաները ստրուկի կարգավիճակում են:

«Ծնողները մտածում են, որ իրենց երեխաներին հուսալի մարդկանց են փոխանցում, բայց դա այդպես չէ», - խոստովանում են բալետի պարուհիները:

ԵՄ, մշակույթի, արվեստի եւ ԶԼՄ հարցերով նախախար Գերնոտ Բլյումելը դաշնային թատրոննների հոլդինգի ղեկավարությանը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել նման դեպքերի հետաքննության համար եւ թատրոնում երեխաների նկատմամբ բռնությունն անընդունելի է անավանել:

«Հոլդինգի ղեկավար Քրիստիան Քիրխերը բոլոր ընդունված միջոցների մասին համապարփակ զեկույց կներկայացնի ապագայում նման դեպքերից խուսափելու համար», - խոստացել է Բլյումլը:

2019-ի մայիսի 25-ին օպերան տոնում է իր 150-ամյակը: