Facebook-ը նոր գործառույթ է  ներկայացրել, որը  նախատեսված է նրա համար, որ մարդիկ կարողանան սոցցանցում կիսվել մահացած օգտատերերի մասին հիշողություններով: Երեքշաբթի այս մասին նշվել է Facebook-ի բլոգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փոփոխությունը վերաբերում է այն աքաունթներին, որոնց համար հիշելու կարգավիճակ է սահմանված: Սոցցանցում պատմել են, որ գոյություն ունեցող կանոնների համաձայն, ցանկացած օգտատեր կարող  է իր էջն այնպես կարգավորել, որ կյանքից հեռանալուց հետո նրա ընտրած անձը կդառնա «պահապան» եւ էջը կառավարելու իրավունք կստանա:

Այդ դեպքում աքաունթը  «հիշելու կարգավիճակ» կունենա, իսկ նախկին սեփականատիրոջ անվան առաջ նշված կլինի «հիշում ենք» բառը: Բացի  այդ օգտատերը կարող է այնպես անել, որ իր մահից հետո Facebook-ի էջը հեռացվի:

Facebook-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ում համար հիշելու կարգավիճակ է սահմանված, նոր բաժին կհայտնվի: Այն նախատեսված կլինի նրա համար, որ մյուս օգտատերերը կիսվեն մահացած մարդու մասին հիշողություններով:

Նման աքաունթների «պահապանները» նաեւ կառավարման համար շատ հնարավորություններ կունենան: Տվյալ անձինք մասնավորապես կկարողանան խմբագրել բաժինը, որը նվիրված է կյանքից հեռացած մարդու հիշողություններին, ինչպես նաեւ սահմանափակել նրանց շրջանակը, ովքեր կկարողանան գրառումներ թողնել էջում:

 Facebook ընկլերությունը, որին պատկանում է նույնանուն սոցցանցը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին:

Սոցցանցն աշխարհում առաջատարներից մեկն է: Նրա ամսական լսարանը գերազանցում է 2.2 մլրդ օգտատերը: