Համացանցում հրապարակել են Infiniti Qs Inspiration կոնցեպտուալ սեդանի լուսանկարները։ Ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա ապրիլի 16-ին՝ Շանհայի ավտոսրահում՝ հայտնում է Мотор-ը։

Նորույթի արտաքինը QX Inspiration-ի ոճով է, եւ այն սերիական շարքի առաջատարը կլինի։

Qs Inspiration-ի արտաքին ոճը նույնն է, ինչ QX Inspiration քրոսովերինը, որ ցուցադրվել է Դեթրոյտի ավտոսրահում։ Մտահղացման համաձայն, նոր ֆիրմային ոճը ստեղծում է «անզիջում ժամանակակից ուրվագիծ», փոխում է համամասնությունները եւ նախագծման ընդհանուր մոտեցումը։ Դա կատարվում է նաեւ հատուկ էլեկտրամոբիլների համար ստեղծված նոր հարթակի անցնելու հաշվին։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ մինիմալիստական մոտեցում կդրսեւորվի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին հարդարման հարցում։ Սեդանի սրահը բաժանված է երկու գոտու՝ «մաքուր» ու ավելորդ տարրերից ազատ եւ «հանգստացնող»՝ ուղեւորների համար։ Նոր ավտոմեքենան իր նշանակությամբ նույն մակարդակի վրա է, ինչ 1998թ․ ստեղծված Q45-ը։