ԵԱՀԿ ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը դատապարտել է բլոգեր եւ Թղթակիցների անվտանգության եւ ազատության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի արտասահմանյան ուղեւորությունների արգելքը:

contact.az-ը հաղորդում է, որ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այդ սահմանափակումները:

Twitter-ում Դեզիրը ընդգծել է, որ Հուսեյնովն իր գրասենյակի կողմից հրավիրվել է Վիեննայում լրագրողների անվտանգության հարցով համաժողովին:

Հիշեցնենք, որ Հուսեյնովին  ապրիլի 9-ին չէին թույլատրել դուրս գալ  երկրից, երբ նա պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ մասնակցելու Գերմանիայի մայրաքաղաքում, Ստրասբուրգում եւ Վիեննայում անցկացվող մի շարք միջազգային միջոցառումներին:

Մեհման Հուսեյնովը ազատ էր արձակվել մարտի 2-ին՝ Նասիմինի շրջանային ոստիկանության պետի հայցով 2 տարի պատիժ կրելով: Amnesty International-ի կողմից նա «խղճի բանտարկյալ է» ճանաչվել: