Եվրոպացի գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԽԽՎ-ում՝ պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին հարցին:

«Ես միշտ ասել եմ այն մասին, որ եվրոպացի գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը եւ համաձայն են, որ մենք այսուհետեւ եւս պետք է Իրանի հետ հարաբերություններին աջակցենք ու զարգացնենք»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում կոնֆլիկտների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է: «Իրանի շուրջ միջազգային իրավիճակը շատ բարդ է, մենք բարեկամներ ունենք ինչպես մի, այնպես էլ մյուս կողմում: 21-րդ դարում կոնֆլիկտների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է: Ես խոսել եմ ինչպես ԵՄ գործընկերների, այնպես էլ այլ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ, եւ տեսնում եմ, որ նրանք հասկանում են հարցերի վերաբերյալ նման կարծիքը»,- եզրափակել է վարչապետը: