Telegram ընկերությունը տեղեկացրել է սեփական բլոկչեյն-պլատֆորմի թեստավորման մասին, որն ստացել է TON (Telegram Open Network) անունը, հաղորդում է Planet Today-ը։

Այն արդեն հասանելի է բլոկչեյնով զբաղվող մի քանի թիմերի։

Թեստավորման արդյունքների մասին առայժմ չի տեղեկացվում, բայց արդեն նշվել է, որ իրականացվող տրանզակցիաների արագությունը չափազանց բարձր է։ Մասնագետների գնահատմամբ՝ պլատֆորմի բաղադրիչները կազմող ուղղություններից յուրաքանչյուրում այն կկարողանա շուտով զբաղեցնել շուկայի 10 տոկոսը։ Դրանց մեջ են ամպային պահեստարանները, անոնիմայզերը եւ DNS սերվիսը։

Նշենք, որ հունվարին Telegram ընկերությունը թողարկել էր արգելքները շրջանցող եզակի մեխանիզմ, որի արդյունքում օգտատերերը դադարել են դժգոհել հանրահայտ մեսինջերի հասանելիության խնդիրներից։

Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղեկացվել էր, որ TON բլոկչեյն-պլատֆորմը եւ Gram կրիպտոարժույթը լրիվ պատրաստ էին այս տարվա մարտին։ Իսկ սկզբում դրանց թողարկումը նախատեսվում էր 2018-ին։