ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքում գազատարի պայթյունը մասնակի ոչնչացրել է վինտաժային եւ հազվագյուտ Porsche-ներից կազմված ամենապատկառելի հավաքածուներից մեկը: Այնտեղ կար 80-ից ավելի ավտոմեքենա՝ ուլտրաժամանակակից սուպերհիբրիդ 918 Spyder-ից մինչեւ պահպանված ամենահին 356 նմուշը, հայտնում է «Մոտորը»:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրշեջները դեպքի վայր են եկել այն տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո, որ մայթը վերանորոգող բանվորները ծակել են գազատարը: Սկսվել է հարակից սրճարաններից եւ շինարարական ըներություններից մարդկանց տահանումը: Շուտով տեղի է ունեցել պայթյուն, որը ոչնչացրել է շենքը, իսկ դրա հետ մեկտեղ մասնակի քանդել է եզակի ավտոմեքենաներով շինությունը: