Walt Disney Company ընկերությունը հաղորդել է, որ մտադիր է 2020-ին Disney Plus հոսքային տեսանյութի ծառայություն սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:«

«Երկու տարի անց Disney Plus-ը կմեկնարկի աշխարհի յուրաքանչյուր կարեւոր տարածաշրջանում», -Twitter-ում գրել է ընկերությունը:

Դրա հետ մեկտեղ Disney-ը հաղորդել է, որ հոսքային ծառայությունը հասանելի կլինի բաժանորդագրությամբ:

Օգտատերերը կարող են տեսնել Pixar ստուդիայի բոլոր ֆիլմերը, «Աստղային պատերազմների» դրվագները, Marvel-ի մի շարք ֆիլմեր, ինչպես նաեւ տեսնել, թե ինչպես են ստեղծվում կինոընկերության որոշ ֆիլմեր:

«Disney Plus  ֆիլմերի հարուստ գրադարանը մշտապես հիասքանչ է: «Մերի Փոփինս», «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010), եւ շատ ավելին հասանելի կլինի Disney Plus-ի մեկնարի օրը», - հաղորդում է ընկերությունը:

Ինչպես պարզաբանել են ընկերությունում, ԱՄՆ տարածքում ծառայությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ամսական բաժանորդագրության արժեքը 6.99 դոլար է: