Հայաստանում հնարավոր է սեփական ավտոբուսների արտադրությունը հիմնել: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ պահին փորձագետների խումբն աշխատում  է բիզնես ծրագրի վերջնական տարբերակի շուրջ:

«15 օրից մենք պատրաստվում ենք դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպում անցկացնելու եւ  գործարանի շինարարարության աշխատաքների մեկնարկի հարցը քննարկելու համար: Ներդրումների արդյուքնում, որոնց 80 տոկոսը հայկական կլինի, մոտ 1000 նոր աշխատատեղ կհայտնվի», - նշեց նա:

Փորձագետը նշեց, որ սկզբնական փուլում ավտոբուսները  կարտադրվեն ներքին շուկայի համար: Դա մոտ 2 անգամ ավելի էժան կարժենա, քան ներկրման դեպքում:

«Այլընտրանքի համեմատ, որն այժմ քննարկում են իշխանությունները, այս տարբերակը փոխհատուցվելիության տեսանկյունից ավելի նպատակահարմար է: Անհասկանալի է, ինչպես   կարելի է 100 դրամ ուղեւվարձի դեպքում 60 հազար դոլար արժողությամբ ավտոբուս ներկրել եւ ասել, որ դա կարող է տնտեսապես նպատակահարմար լինել», - պարզաբանեց նա:

Տիգրան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ  եթե որեւէ խոչընդոտ չլինի, ապա առաջին ավտոբուսները հնարավոր կլինի թողարկել արդեն մինչեւ 2020 թվականը:

Արտադրությունը, հավանաբար, կկազմակերպվի Տավուշի մարզում:

«Բնականաբար, ինչպես եւ ցանկացած բիզնես նախագծի համար, մեզ որոշակի երաշխիքներ են պետք, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն:

Ի դեպ, Ադրբեջանն ու Վրաստանը, չլինելով ԵՏՄ անդամ, ավելի ակտիվ աշխատանք  են տանում, որպեսզի  ռուսաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ  հայրենիքում ավտոբուսների արտադրություն հիմնեն»,-ասաց նա՝ նկատելով, որ իրենց կազմակերպությունը նույնպես պատրաստ  է կանգառների վերանորոգման աշխատանքեր կաատարել եւ Հայաստանում վերգետնյալ ավտոկանգառների ժամանակակից համակարգ ներդնել: