Թարմացված Mitsubishi L200-ը կմասնակցի մրցարշավների։ Պիկապը 2019-ի սեզոնին հանդես կգա ավստրալական ECB SuperUtes սերիայում, որտեղ մրցում են սերիական մոդելների լրամշակված տարբերակները, տեղեկացնում է «Մոտոր»-ը։

Team Triton Racing-ի թիմին հովանավորչական աջակցություն կցուցաբերի Mitsubishi Motors-ի ավստրալական գրասենյակը։

SuperUte տարբերակը կառուցված է Mitsubishi L200-ի սերիական մոդելի հիման վրա։ Պիկապը հագեցած է արդիականացված դիզելով՝ 2.4, ուժեղացված ներքին այրման շարժչի պտուտակով, մեծացված վառելիքային մղիչով, Gturbo տուրբոկուտակիչով, ինտերկուլերով, ինչպես նաեւ շարժչի Motec կառավարման բլոկով։ Բացի այդ, մեքենան ունի սպորտային Torqit եւ վեցաստիճան Tremac 6060 տուփ՝ միացման H տիպի սխեմայով։

Mitsubishi L200 SuperUte շարժիչը 344 ձիաուժ ունի եւ 677 Нм։ Տեղից «հարյուր» բացում է 3.5 վայրկյանում։ Առավելագույն արագությունը՝ 240 կիլոմետր/ժամ։

«Սուպերպիկապի» առջեւի մասը թարմացված է ի հաշիվ SupaShock-ի, հետեւում ամեն բան նոր է։ Ստանդարտ դիֆերենցիալի եւ ռեսորի փոխարեն այնտեղ տեղադրված են մրցարշավային ինքնաբլոկ եւ հորիզոնական ամորտիզատորներ։ Mitsubishi L200 SuperUte-ն ունի նաեւ թեթեւ անիվներ, Brembo արգելակման համակարգ, ավտոսպորտի ավստրալական համադաշնության կողմից սերտիֆիկացված անվտանգության թափք եւ վարորդի պաշտպանության այլ միջոցներ։

Ռուսաստանում  թարմացված Mitsubishi L200-ը առաջարկվում է 2.4 լիտր դիզելային շարժիչով։ Փոխանցատուփը վեցաստիճան «մեխանիկա» է կամ «վեցդիապազոնանի «ավտոմատ»։