Նյու Յորքում շնորհանդեսի ժամանակ Acer-ը ներկայացրել է բարակ Nitro 7 խաղային նոութբուք, հաղորդում է Life-ը:

Կորպուսի հաստությունը 19.9 մմ է: Նոութբուքը պատրաստված է ալյումինի թեթեւ ձուլվածքից, կոնստրուկցիայում պլաստիկ գրեթե չկա: Էկրանի անկյունագիծը 15.6 դյույմ է, այն պատրաստված է IPS տեխնոլոգիայով, ունի Full HD, թարմացման հաճախականությունը 144 Գհ է, իսկ արձագանքի ժամանակը 3մվ: Դիսփլեյը զբաղեցնում է փականի 78 տոկոսը: Կորպուսին միացիչներից կա LAN-ը, HDMI-ն,   4 Type-A, Type-C եւ քարտրիդեր:

Acer Nitro 7-ի միջուկը 9-րդ սերնդի Intel Core պրոցեսորն է եւ GeForce GTX 1650  նոր գրաֆիկան: Օպերատիվ հիշողության ծավալը կարող է հասենլ 32 ԳԲ: Նոութբուքն առանց վերալիցքավորման  կարող է աշխատել մինչեւ 7 ժամ:

Նոութբուքի վաճառքը կսկսվի այս տարվա հունիսից: