Բրիտանացի կատակերգու Իեն Կոնիտոն մահացել է անմիջապես բեմի վրա ինսուլտի թեմայով կատակելուց 10 րոպե անց, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ որոշ ժամանակ հանդիսատեսները կարծում էին, որ նրա կաթվածը ելույթի մաս էր:

«Պատկերացրեք, որ դուք ինսուլտ եք ստացել եւ երբ ձեր գիտակցությունը վերականգնվում է, սկսում եք խոսել ուելսերեն»,-ասել է Կոնիտոն:

Այնուհետեւ նա նստել է աթոռին եւ ընկել: Հանդիսատեսները դեռեւս ծիծաղում էին ՝ կարծելով, որ դա կատակի շարունակությունն էր:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնությունը հաստատել է արտիստի մահվան փաստը: