Մի քանի շաբաթների ընթացքում անհայտ հանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժեք իրեր, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Պարբերականը նշում է, որ, մասնավորապես, եկեղեցուց գողացել են թանկարժեք խաչեր, մոմակալներ, ծաղկամաններ, երկու երգեհոն, նկարներ, սփռոցներ եւ վարագույրեր, ինչպես նաեւ կահույքի պարագաներ:

Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել սուրբ մասունքների եւ իրերի գողության կապակցությամբ ու կոչ արել իրավապահ մարմիններին հետաքննել այդ հանցագործությունը: