Կյանքի 62-րդ տարում մահացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Հոգեհանգստի ժամի և հուղարկավորման վայրի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նշենք, որ Կամո Արզումանյանը 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամո Արզումանյանի մասին:

Նա խաղացել է «Արմենուհի», «Ռուզան», «Չենչի», «Փոթորիկ», «Պաղտասար աղպար», «տաքսի-տաքսի» ներկայացումներում, ինչպես նաեւ «Թռիչքն սկսվում է երկրից». «Կորուսյալ դրախտ», «Երեւան ջան», «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերում: