NEWS.am-ի ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը NEWS.am–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։

«Մի խումբ մարդիկ էին հավաքվել, փորձում էին համոզել այդ մարդուն, որ հետ կանգնի իր մտադրությունից։ Հետո մեկը մոտեցավ սկսեց համոզել եւ ինքն էլ բարձրացավ ճաղերի վրա, ապա քաշեց-գցեց գետնին։ Հավաքվածները նշում էին, որ փրկողը ԱԱԾ-ի աշխատակից էր, բայց քաղաքացիական հագուստով»,- պատմեց  ականատեսը։