Facebook-ը ուզում է նամակագրությունների Messenger հատուկ հավելվածից չատերը վերադարձնել հիմնական հավելված՝ կարծում է բլոգեր-վերլուծաբան Ջեյն Մանչուն Վոնգը՝ հայտնում է Ferra-ն։

Եթե փոփոխություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան, Messenger կոճակի սեղմումը կտանի Chats բաժին, այլ ոչ թե առանձին մեսենջեր։ Որոշ գործառույթներ, սակայն, կարող են մնալ Messenger-ում, օրինակ՝ զանգերը եւ մեդիաֆայլերի փոխանակումը։ Facebook-ի հիմնական հավելվածում կարելի է միայն միմյանց գրել։

Հիշեցնենք, որ Messenger ինքնուրույն հավելվածը Facebook-ը թողարկել էր 2011թ․։ Երեք տարի անց սոցցանցը որոշել էր հիմնական հավելվածից ամբողջովին հանել նամակագրության գործառույթը։ Վոնգը ենթադրում է, որ այժմ Facebook-ն ուզում է ուղղակի առանձնացնել մեսենջերի եւ գլխավոր հավելվածի օգտատերերին։