Արմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ: Դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը: