Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ 30-ամյա Նարեկ Հակոբյանը ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 13-ամյա Ռիմա Հակոբյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին  տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ տուժածը սովորում է Այնթապի N 2 դպրոցի 7-րդ դասարանում: