HSBC Holdings-ի թուրքական մասնաճյուղի ղեկավար Սելիմ Քերվանչին արդարացվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքի գործով. նա վիրավորել էր նախագահին շուրջ վեց տարի առաջ կառավարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը:

Էրդողանի փաստաբանները ներկա չէին դատարանում լսումների ժամանակ: Սելիմ Քերվանչիի փաստաբանը հայտնել է, որ նախագահը չունի բողոք նրա պաշտպանյալին հանդեպ:

Մեղադրանքի պատճառը տեսանյութն էր, որը Քերվանչնի վերաթվիթել էր 2013 թվականին այսպես կոչված Գեզիի ցույցերի ժամանակ:

Բողոքը, որը հանգեցրել էր դատավարության, ներկայացվել էր մի քաղաքացու կողմից անցյալ տարի, ասել է Քերվանչին՝ ենթադրելով, որ նա կարող էր լինել ինչ-որ մեկը, ով տխրել էր վերակազմակերպման հետեւանքով: HSBC-ի ստամբուլյան բաժինը կրճատել էր մասնաճյուղերի քանակը վերակազմակերպման արդյունքում՝ 300-ից հասցնելով 82-ի: