Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արարատ Աղամանյանը Ուլնեցի փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլէկտրասյանը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում: