Տրիպոլիի համար մարտերի հետեւանքով զոհվել է առնվազն 121 մարդ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի՝ Տրիպոլիի վրա հարձակման պահից ի վեր վիրավորվել է ավելի քան 560 մարդ, հաղորդում է AP-ը:

Ավելի վաղ այս շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ մարտական գործողությունների հետեւանքով շուրջ 8000 մարդ համարվում է բռնի տեղահանված:

Բախումներն սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական պատերազմ սկսելու համար 2011 թվականի ապստամբության պես, որը հանգեցրեց Մուամար Քադաֆիի տապալմանն ու սպանությանը: Լիբիան բաժանված է արեւելքում եւ արեւմուտքում մրցակցող կառավարությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը հենվում է բազմաթիվ ապստամբների վրա: