Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարեւներ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին ասել է՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին «Օլիմպիյսկի» մարզադաշտում, ուր նա ժամանել էր նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի մասնակցելու համար. Զելենսկին չէր եկել բանավեճին:

Պորոշենկոն նշել է, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ տարբեր միջազգային ֆորումների ժամանակ: Նա հայտնել է իր աջակցությունը «Հայաստանի նոր նախագահի» բարեփոխումների նկատմամբ՝ նշելով, որ հույս ունի՝ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»: Պորոշենկոն նշել է, որ Հայաստանն ու Ուկրաինան մեծ պոտենցիալ ունեն էկոնոմիկայի, մարդկանց հետ կոնտակտների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի մասին՝ Պորոշենկոն նշել է, որ միշտ հակված է, որ հայ ծագում ունեցող Ուկրաինայի քաղաքացիները զգան այնտեղ ինչպես տանը: «Մենք պաշտպանում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքները»,-ասել է նա՝ հավելելով, որ Ուկաինայի հայերի իրավունքների պաշտպանությունը գտնվում է երկրի նախագահի հսկողության ներքո: