Հալեպ քաղաքի հայ համայնքը բազմամարդ արարողությամբ նշել է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հայտնում է «Արմենպրեսը»։

Սբ․ Աստվածածին եկեղեցում արարողությունը կատարվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ։

Ըստ աղբյուրի՝ արարողությանը մասնակցել են Հալեպի հայ համայնքի շուրջ 2000 ներկայացուցիչներ։