Նիկոլ Փաշինյանը Իջեւանում է, օրն անցկացրել է մանկության ընկերների հետ՝ գրեթե նույնությամբ կրկնելով այն, ինչ արել է 2008-ին՝ իր վեպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

«Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջեւանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորեւ բերվող գլխում:

Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին:

Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր հետապնդումներից նրանց պաշտպանելու համար»,- ասված է նրա գրառման մեջ: