Ապրիլի 14-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: