Բրիտանական HMS Talent ատոմային սուզանավի, որը պետք է Հյուսիսային ծովում ռուսական սուզանավի հսկման գործողություն սկսեր, յոթ նավաստի նավարկությունն սկսվելուց առաջ հեռացվել է ծառայությունից կոկաին օգտագործելու պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Պարբերականի տվյալներով՝ Դեւոնպորտ հասնելուց հետո, որտեղ սուզանավի անձնակազմը պետք է պատրաստվեր «գաղտնի» առաքելությանը Բեւեռային շրջանում, նավաստիների մի մասը երեկույթի է մասնակցել, որից հետո ձախողել է թմրանյութերի պարտադիր թեստը։

Զննման արդյունքների հաստատումից հետո նավաստիներին հանձնել են ռազմական ոստիկանությանը, իսկ HMS Talent-ի նավարկությունը՝ հետաձգել։

Հետաձգման պատճառը չի նշվում, բաց, ինչպես գրում է Daily Mail-ը, ատոմային սուզանավով ծով դուրս գալու համար լիարժեք անձնակազմ է պահանջվում։

HMS Talent (S 92) ատոմային սուզանավը Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌԾՈւ Trafalgar դասի սուզանավերի յոթ սերիայից վեցերորդն է։ Սուզանավը գործարկվել է 1990 թվականի մայիսին, կրում է Tomahawk թեւավոր հրթիռներ։

Բրիտանական նավատորմում նման սկանդալ տեղի է ունեցել 2017-ին։ Այն ժամանակ թմրանյութերի օգտագործման պատճառով հեռացվել է ինը նավաստի HMS Vigilant ատոմային սուզանավից։