Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին՝ կապված Երեւանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները