ԱՄՆ-ում տոռնադո է գրանցվել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով USA Today-ին։

Վերջին տվյալներով՝ Տեխասում, Լուիզիանայում, Միսիսիպիում եւ Ալաբամայում մթնոլորտային հողմի պատճառով զոհվել է ութ մարդ, իսկ տասնյակ մարդիկ տուժել են կամ անհետ կորել։

Բացի այդ, առանց լույսի է մնացել մոտ 100 հազար շենք։

Նշվում է, որ տոռնադոյի պատճառով Տեխասում հետաձգվել եւ չեղարկվել է մոտ 2 հազար ավիաչվերթ։