Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին եւ տեղեկացրել է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում:

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում սայլակը տրամադրվել է քաղաքացուն: