Ռեդմոնդում (Վաշինգտոն նահանգ) երեխան պատահաբար ընկել է 6-րդ հարկի բնակարանի պատուհանից եւ ողջ մնացել, հաղորդում է KIRO-ն:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Ոստիկանությունից հաղորդել են, որ 1.8 տարեկան տղան ննջարանում մենակ է եղել, իսկ մայրը հարեւան սենյակում է գտնվել: Նա օդափոխել է սենյակը եւ պատուհանը բաց է թողել:

Երեխան ընկել է տան մոտ կայանված ավտոմեքենայի վրա եւ լուրջ վնասվածքներ ստացել: Բժիշկները հասցրել են տղային անհրաժեշտ օգնություն ցույց տալ, նա կայուն ծանր վիճակում է:

Մեքենայի սեփականատերը  նկատել է, որ փոքրիկի եւ նրա ընտանիքի «բախտը բերել է», քանի որ այդ օրը նա որոշել էր մոտոցիկլով աշխատանքի գնալ: