Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունները պաշտոնապես վերականգնել են անձը հաստատող փաստաթղթերում, հաղորդում է «Զվեզդան»:
Իտալիայում փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին հրաման է ստորագրել անձը հաստատող փաստաթղթերում «մայր» եւ «հայր» հասկացությունները վերականգնելու մասին:
«Ես ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Իտալիայում այլեւս չի լինի ծնող-1 եւ ծնող-2: Դա հակասում է մեր բոլոր բազմադարյա ավանդույթներին եւ մենք որոշեցինք վերջ դնել դրան», — նկատել է Սալվինին:
2015-ին Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունների փոխարեն ծնող-1 եւ ծնող-2 տերմիններ էին սահմանել, սակայն շատ իտալացիների այդ նորարարությունը դուր չէր եկել: