Երեւանում, այսօր` ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 36 AC 389 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին, կոտրել այն եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման արդյունքում երկաթե արգելապատնեշի բետոնային հատվածը պոկվել եւ բախվել է հանդիապակաց երթեւեկելի գոտիով ընթացող Opel Zafira մակնիշի 35 ZC 704 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։