Գիշերն ուժեղ պայթյուն է տեղի ունեցել հինգհարկանի բնակելի շենքում, որը գտնվում է Փարիզի 18-րդ օկրուգում (մայրաքաղաքի հյուսիս)։ Ինչպես տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը, հրշեջ-փրկարարական ծառայությունը շտապ կարգով թաղամասից տարհանել է ավելի քան յոթ տասնյակ մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել երկրորդ հարկի բնակարաններից մեկում, որի արտաքին պատը փլվել է։ Երեք հարեւան բնակարանները նույնպես մասամբ փլուզվել են։ Ներկայում առկա է շենքի փլուզման վտանգ։ Նախնական վարկածով՝ միջադեպը գազի պայթյունի հետեւանք է։

La Parisien թերթի տվյալներով՝ պատահարի հետեւանքով տուժել է ոչ պակաս, քան երկու մարդ։ Տուժածներից մեկը կին է, որը մարմնի արտաքին շերտի 20 տոկոս այրվածքներ է ստացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։