Նոր մանրամասներ են հայտնի դարձել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Ախալքալաք այցելությունից: Նախօրեին՝ ապրիլի 14-ին, նա այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, հաղորդում է Jnews.ge-ն: 

Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրնում է եւ պարզում, որ ՀԱԵ-ին այսօր տոնում է Ծաղկազարդը: Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով քայլում է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատեց նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարեւոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել է Ձեր այցով, սա մեծ կարեւորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

Այնուհետեւ Սալոմե Զուրաբիշվիլին ուղեւորվեց դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ:

Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում հորդորել է հայ բնակչությանը՝ տիրապետել պետական լեզվին․ Ախալքալաքի քաղաքապետ