Կոստա Ռիկայի հետ բարեկամության խմբի կազմավորման նպատակը Լատինական Ամերիկայում Հայաստանի դրական կերպարի ամրապնդումն է եւ պայքարն ադրբեջանական քարոզչության դեմ, որն ուղղված է ընդդեմ հայերի։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի եւ Կոստա Ռիկայի միջեւ բարեկամության խորհրդարանական խմբի ձեւավորման հարցի քննարկման ժամանակ, ասել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի պասիվ դիրքորոշումից, ակտիվացրել է ջանքերն այս տարածաշրջանում, եւ արդյունքում լատինամերիկյան մի շարք երկրներում ընդունվել են բանաձեւեր Հայաստանի դեմ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունն արժանացել է խորհրդարանականների դրական եզրակացությանը։