Պետական կառույցներում քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու կազմավորումների պատրաստականության աստիճանը գնահատելու եւ ՔՊ պլանի իրատեսությունը ստուգելու նպատակով ապրիլի 11-12-ը Բնապահպանության նախարարությունում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անց են կացվել «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնավարժության ընթացքում ծագած խնդիրների լուծման եւ հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով տրվել են հստակ հանձնարարականներ:

Միեւնույն ժամանակ մատնանշվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, ՔՊ պետերի կողմից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունը, կարեւորվել է համապետական պաշտպանական միջոցառումների շրջանակներում քաղաքացիական պաշտպանության դերը: