Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանի փոխանցմամբ, մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից մի քանիսն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում Հալեպի հայ համայնքին պատկանող դարմանատանը:

Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչ միայն հայերը, այլ նաեւ տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: