Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ երկրում հասարակական-քաղաքական դիմակայության ագրեսիվությունը հասել է միանգամայն անթույլատրելի մակարդակի, եւ կոչ է արել ընտրարշավի մասնակիցներին ատելություն չհրահրել ընդդիմախոսների հանդեպ, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն։

Նրա խոսքով՝ նախագահական մրցավազքով տարված՝ նրա մասնակիցները մոռացել են, թե ինչի համար է ստեղծվել ընտրական մրցակցության մեխանիզմը։

«Հասարակական-քաղաքական դիմակայության ագրեսիվությունը երկրում հասել է միանգամայն անթույլատրելի մակարդակի։ Բոլորն այնքան են տարվել մրցապայքարով, որ, ըստ երեւույթին, արդեն մոռացել են, թե հանուն ինչի է մտցվել ընտրական մրցակցության մեխանիզմը։ Բայց չէ՞ որ ամեն ինչ պարզ է. ընտրությունները հանրային պայմանավորվածություն են դեմոկրատական կոռեկտ ընթացակագի մասին, որն ապահովում է մեծամասնության գերիշխող տեսակետի հաստատումը։ Մի կողմ են նետվում իմաստնությունը, պատշաճությունն ու բարությունը, օրակարգ է դուրս գալիս ատելությունը»,- ասել է Ավակովը։

Նա ավելացրել է, որ ձայների համար պայքարում մրցակիցներն ընտրություններում «իրենց կոչերով երկիրը մասերի են բաժանում՝ ցասումով թունավորելով ուկրաինական հասարակության հսկայական խմբերի»։