Եթե վարչախումբը ջղակծկումների մեջ է ընկնում անգամ գրաֆիտիներից, ուրեմն շատ-շատ անհանգիստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ուրեմն տղերքը ճիշտ նշանակետին են խփում, ճիշտ բանաձեւ են գտել։

Ցավոք, երկրի ուժայինները Նիկոլ Փաշինյանի ձեռքը գնալով պատանդ են դառնում»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 15-ի վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Ընդհանուր առմամբ բաժին է տարվել 9 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը ոստիկանություն են տարվել (ֆոտո)