Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երեւան-Գյումրի գնացքով, եւ ոչ ոք չանդրադարձավ ընդհանրապես չարաշահումների թեմային։

Հետեւողական եմ լինելու, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտեն այդ չարաշահումները եւ պատժեն դրանց պատասխանատուներին։ Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին եւ ներկայացնել երկաթուղայինների կողմից ինձ տրամադրված փաստերը»: