Կոպենհագենի մի քանի շրջաններում կիրակի երեկոյան եւ գիշերը անկարգությունների ժամանակ  Դանիայի ոստիկանությունը ձերբակալել է 23 մարդու: Նրանցից 6-ը դեռ ոստիկանությունում են, Twitter-ում հաղորդում են ոստիկանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անկարգությունները սկսվել էին կիրակի արմատական աջ կուսակցության կողմնակիցների ցույցի ժամանակ Նյորրեբրու շրջանում, որտեղ շատ միգրանտներ են բնակվում:

Նրա կազմակերպիչն է դարձել Ռասմուս Պալդուանը, որը նախոդ ակցիաներից մեկի ժամանակ հրապարակավ այրել էր Ղուրանը: Ոստիկանության տվյալներով՝ Պալուդանի վրա հարձակվել են նրա հակառակորդները, սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել:

Այնուհետ քաղաքի մի քանի հատվածներում եւ Կրիստիանի շրջանում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, երբ ցուցարարները այրել են բարիկադները:

Պալուդանը ոստիկանությանը քննադատել է նրա համար, որ վերջինս բավականաչափ ջանք չի գործադրել ցույցի ժամանակ նրա խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:

Նա պնդում է, որ  անկարգությունների սկսվելուց հետո իրեն հրամայել էին հեռանալ Նյուրրեբրուից: Պալուդանը նաեւ ասել է, որ մտադիր է նույն տեղում երեքշաբթի նոր ակցիա անցկացնել: