Թագավորը պետք է ամեն օր ուտի խորոված ու քաբաբ, թող մենք էլ ուտենք պանիր ու հաց: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, «Արարատցեմենտ» գործարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով «Մուլտի գրւոպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

«Այո, թագավորը պետք է թագավորի պես ապրի, կլինի Նիկոլ Փաշինյան, Ծառուկյան, թե Սերժ Սարգսյան, դա ի վերուստ այդպես է տրված: Մարզպետները պետք է ապրեն մարզպետի պես, գյուղապետը գյուղապետի պես, բայց մերը մեզ տվեք, մեր կոպեկները տվեք, որ դուք էլ մեր հաշվին ապրեք»,-ասաց աշխատակիցն ու հավելեց. «Ես իմն ասացի, դուք որոշեք»: