ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ արժեր, որպեսզի Boeing ընկերությունը վերացներ 737 MAX մոդելի ինքնաթիռների բոլոր անսարքությունները եւ վերանվաներ ամբողջ սերիան։

«Եթե ես Boeing ընկերությունը լինեի, կշտկեի Boeing 737 MAX-ը, կավելացնեի լրացուցիչ գործառույթներ եւ կիրականացնեի ինքնաթիռի ռեբրենդինգ նոր անունով։ Ոչ մի արտադրանք այնպես չի տուժել, ինչպես սա։ Եվ այնուամենայնիվ, ես ի՞նչ կարող եմ իմանալ այդ մասին»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 13-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Boeing 737 MAX 8 եւ MAX 9 ինքնաթիռների բոլոր թռիչքները մինչեւ նրա հետագա կարգադրությունը։