Եթե հետ գնանք, տեսնենք մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում Էդմոն Մարուքյանը, հնարավոր է շատ բաներ ավելի հասկանալի դառնան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Նորագավիթ» ավտոմաքսատանը աշխատակցին ազատման դիմում գրելու իր հորդորի մասով Մարուքյանի այն մեկնաբանությանը, թե դրոշի պատմությունը հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է:

«Եթե հետ գնանք, կտեսնենք մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում պարոն Մարուքյանը, հնարավոր է շատ բաներ ավելի հասկանալի դառնան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցածին Մարուքյանն ասել էր. «Եվ ես չեմ կարծում, թե հիմա Հայաստանում առաջնահերթ պրոբլեմն այն է, որ, օրինակ, դրոշները լավ տեղերում չեն դրած, դրա համար ենք մենք վատ ապրում: Դա էլ է կարեւոր, հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է: Այ էդ գիտակցությանը չեկած՝ իշխանությունները արտահերթ նիստում բերում խորհրդարանում Քաղաքացու օր են հռչակում՝ մի հատ էդ գիտակցությանը հասեք, նոր Քաղաքացու օր հռչակեք: Թե չէ դուրս է գալիս, որ չար թագավորը գնացել է, բարի թագավոը էկել է, հիմա բարի թագավորի գալու օրը Քաղաքացու օր ենք հռչակում»։