Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին հաջորդող ու նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վիեննայից առաջ էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, շատ բան չասենք բանակցությունների մասին, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ մտածեն՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն»,-ասաց Փաշինյանը:

«Վիեննայից առաջ էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, շատ բան չասենք բանակցությունների մասին, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ մտածեն՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Պատկերացրեք, թե ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար սենյակում երկու ժամ խոսում են եւ հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում հասկանալ, թե ի վերջո, ինչ են քննարկել: Հնուց եկած իներցիա կա, ես այդ իներցիայի մեջ չեմ, եւ հետեւաբար դրանից դուրս գալու խնդիր չունեմ, բայց հնուց եկած իներցիա կա, որ կողմերը փորձում են ապացուցել, որ իրենք են հաղթել: Դա սխալ տրամաբանություն է»,-ասաց Փաշինյանը: