Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Բանկերի եւ ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպեցին ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար:

Միջոցառումն սկսվեց լռությամբ՝ հիշատակի տուրք մատուցելով ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, ով երկար տարիներ ղեկավարել է հոգաբարձուների խորհուրդը:

Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ: Նրանց խոսքով այս հավաքույթը իրենց համար սպասված է եւ մեծ արժեք ունի, որն իրենց երիտասարդությունն ու աշխատանքային պատմությունն է հիշեցնում, ինչպես նաեւ հաճելի է տեսնել նախկին գործընկերներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք:

ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր եւ թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության եւ սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաեւ ամեն տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:

Բանկային համակարգի թոշակառուները եւս անպակաս չմնացին իրենց օրհանանքներն ու շնորհակալությունը հայտնելու գործում, որոնք առավել երջանիկ էին, տեսնելով երիտասարդ գործընկերների հարգալից ու սիրառատ վերաբերմունքն իրենց հանդեպ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: