Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա Արմեն Պետրոսյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն։