Ապրիլի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց»-ի 41-ամյա վարորդ Հովհաննես Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ «Օպել Աստրա»-ի 41-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 18.00-ին «Օպել Աստրա»-ի վարորդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին: Նա եւ ուղեւորը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ եւ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: